Աշխարհ

21.07.2015 10:00


Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ

Նախօրեին Թուրքիայի արևելքում տեղի ունեցած պայթյունից հետո հարյուրավոր ցուցարարներ են դուրս եկել Թաքսիմի հրապարակ։ «Reuters»–ի փոխանցմամբ՝ նրանք մեղադրում են նախագահ Էրդողանին ահաբեկիչներին հանցակցելու համար։

Հիշեցնենք՝ Սիրիային սահմանակից, քրդական Սուրուչ քաղաքում մահապարտ–ահաբեկչի պայթյունի հետևանքով 30 մարդ է զոհվել։

Ականատեսների վկայությամբ՝ բողոքի ակցիան սկզբում խաղաղ է ընթացել, սակայն հետո ցուցարարներից ոմանք սկսել են շշեր նետել ոստիկանության ուղղությամբ։ Ի պատասխան՝ ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել բողոքարարների դեմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը