Լրահոս

22.07.2015 18:15


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 21-22-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Կույբիշեվի փողոցում՝ չգործող կաշվե գործարանի տարածքում, այրվել է 700 քմ խոտածածկ տարածք, Ն.Զարյան փողոցում` 1000 քմ, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի 2-րդ արտադրամասի մոտակայքում` 300 քմ, Երևան-Եղվարդ ավտոճանապարհի 15-րդ կմ-ում` 1000 քմ, Հ. Էմինի փողոցի թիվ 123 հասցեում գտնվող «Հայ-ռուսական համալսարանի» մոտակայքում` 2000 քմ, Արցախի պողոտայի և Արին Բերդի փողոցների խաչմերուկի մոտակայքում` 7000 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գերեզմանատան մոտակայքում` 8100 քմ, Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցի թիվ 7 շենքին հարակից տարածքում` 700 քմ, Գառնի գյուղում` 12 հա, Արամուս գյուղի սկզբնամասում` 1 հա, Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում` 1000 քմ, Շիրակի մարզի Իսահակյան գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում` 800 քմ, Բերդ-Տավուշ ավտոճանապարհի 5րդ կմ-ում` 500 քմ, Նոր Գյուղ-Լուսակերտ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում` Լուսակերտի թռչնաֆաբրիկայի տարածքում` 8000 քմ, Արարատի մարզի Արարատ քաղաքի «Շահումյան 2» հանրակացարանի մոտակայքում այրվել է 5 հա խոտածածկ տարածք:

Հրշեջ-փրկարարները բոլոր հրդեհները մեկուսացրել և մարել են:

Այս խորագրի վերջին նյութերը