Լրահոս

22.07.2015 10:59


Դավթաշենի կամրջին ինքնասպանության փորձը կանխվել է

Դավթաշենի կամրջին ինքնասպանության փորձը կանխվել է

Հուլիսի 21-ին՝ ժամը 22.12-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջին՝ ճաղավանդակների վրա կանգնած, կասկածելի վարքագծով քաղաքացի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

ՃԿԱԿ ՀԽԳ հրահանգչի հետ տարված բանակցություններից ընթացքում 1997 թ. ծնված Ժ. Հ.-ն հեռացվել է կամրջից և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԿԱ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքի աշխատակիցներ:

Այս խորագրի վերջին նյութերը