Լրահոս

22.07.2015 19:05


Գողություն դեղատան սեղանից

Գողություն դեղատան սեղանից

Հուլիսի 21-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Մարտունու բաժնում 1968 թ. ծնված Հայկ Մ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, «Մարտունու» բժշկական կենտրոնի տարածքում գործող դեղատան սեղանից գողացել են իր բջջային հեռախոսը` պատճառելով 160.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, նույն օրը, գողություն կատարելու կասկածանքով, իր բնակարանից բաժին բերման է ենթարկվել 1945 թ. ծնված Սվետլանա Տ.-ն: Նա խոստովանել է, որ նշված գողությունը կատարել է ինքը և ներկայացրել է գողացված բջջային հեռախոսը: Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը