Լրահոս

23.07.2015 18:20


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 22-23-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝
Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի մոտակայքում այրվել է 1200 քմ, Հրազդանի կիրճում՝ մանկական երկաթուղու մոտակայքում՝ 200 քմ, «Մալականի» այգու մոտակայքում՝ 2000 քմ, Գլինկայի փողոցի թիվ 19 շենքի մոտ՝ 400 քմ, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանին հարակից տարածքում՝ 5000 քմ, Ղափանցյան փողոցի տներից մեկի մոտ՝ 1500 քմ, Գլինկայի փողոցի թիվ 19 շենքի մոտ՝ 400 քմ, Դավթաշեն վարչական շրջանի գերեզմանատան մոտակայքում՝ 2500 քմ, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակա այգում՝ 4000 քմ, Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտ՝ 1000 քմ, Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասում` թիվ 171 հիմնական դպրոցի մոտ՝ 500 քմ, Ծարավ Աղբյուրի փողոցի տներից մեկի մոտ՝ 2000 քմ, Նոր Խարբերդի ամառանոցների 9-րդ փողոցում՝ եկեղեցու մոտ՝ 700 քմ խոտածածկ տարածք:

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում այրվել է 7000 քմ ցորենի հնձած արտ և 2000 քմ խոտածածկ տարածք, Վաղարշապատ քաղաքում՝ 4000 քմ, Նորաշեն-Դվին ավտոճանապարհին՝ 100 քմ, Արագածոտնի մարզի Փարպի գյուղում՝ 15 հա, Լոռու մարզի Մեծ Այրում գյուղի գերեզմանատան տարածքում՝ 1.5 հա, Կոտայքի մարզի Արզնի գյուղի «Բեկոն» մսամթերքի արտադրական ձեռնարկության մոտ՝ 14 հա, Բյուրեղավան քաղաքի գերեզմանատան մոտ՝ 500 քմ, Ջրվեժ գյուղում` գերեզմանատան մոտակայքում՝ 3 հա, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ջրվեժ գյուղի «Ծիրանի» հացատան մոտ՝ 5 հա, Ներքին Պտղնի գյուղում՝ 8000 քմ խոտածածկ տարածք, Արարատի մարզի Նորաբաց գյուղի մոտակայքում՝ 3 հա ցորենի հնձած արտ, Շիրակի մարզի Քեթի գյուղում` 6000 քմ ցորենի արտ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գ. Նժդեհի փողոցի տներից մեկին հարակից հողամասում՝ 400 քմ, Քաջարան քաղաքի Տերյան փողոցին հարակից սարալանջին՝ 5000 քմ, Աճանան գյուղի սկզբնամասում՝ 6 հա, Տավուշի մարզի Զորական գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի բակում՝ 2000 քմ, Այգեհովիտ գյուղի գազալցակայանի մոտակայքում՝ 3000 քմ, Տավուշի մարզի Բերդ քաղաքի ՊՆ թիվ N զորամասի պահեստների մոտակայքում՝ 1500 քմ, Փարաքար-«Զվարթնոց» օդանավակայան ավտոճանապարհին՝ 1500 քմ խոտածածկ տարածք, Մ-2 ավտոճանանապարհի Երևան-Երասխ հատվածի 41-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ 8000 քմ ցորենի հնձած արտ և 450 քմ արևածաղկի դաշտ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը