Լրահոս

23.07.2015 12:25


Դպրոցի մոտից 3 փամփուշտ է գտել

Դպրոցի մոտից  3  փամփուշտ է գտել

Հուլիսի 22-ին՝ ժամը 18.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 2000 թ. ծնված Է. Պ.-ն և հայտնել, որ Բեկնազարյան փողոցում գտնվող դպրոցի մոտից 3 փամփուշտ է գտել: Մեկնած օպերատիվ խումբը դպրոցի առաջնային մասում գտնվող քարերի կույտի տակ` խոտերի միջից, հայտնաբերել է 2 փամփուշտի գնդակ և 1 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը