Լրահոս

24.07.2015 15:01


Բելինսկու փողոցի տներից մեկում թմրանյութ են օգտագործել

Բելինսկու փողոցի տներից մեկում թմրանյութ են օգտագործել

Հուլիսի 8-ին՝ ժամը 12.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի կին և հայտնել, որ Բելինսկու փողոցի տներից մեկում թմրանյութ են օգտագործում: Նշված տանը կից շինության զննությամբ հայտնաբերվել է 4 ներարկիչ, որոնցից մեկի մեջ եղել է 1.5 գ դեղին հեղուկ, 4 ներարկչի ասեղ, 0.5 լ տարողությամբ պլաստմասսե շիշ` 10 գ դեղին հեղուկով, ապակյա սրվակ` սև, փոշենման զանգվածով: Հուլիսի 23-ին ստացվել է փորձագետի եզրակացությունը, որ փորձաքննության ներկայացված թափանցիկ պոլիմերային շշում առկա է 6.4 մլ ծավալով բենզինին բնորոշ հոտով հեղուկ, իսկ 2.2 մլ ծավալով սպիտակ հեղուկի նստվածքային շերտում հայտնաբերվել է «կոդեին» տեսակի թմրամիջոց: Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը