Լրահոս

24.07.2015 15:17


Սևանա լճում նկատվել է խեղդվող քաղաքացի

Սևանա լճում նկատվել է խեղդվող քաղաքացի

Հուլիսի 24-ին՝ ժամը 14.13-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 2 հանրային լողափում հերթապահող ջրափրկարարները լճում նկատել են խեղդվող քաղաքացու:

Ջրափրկարարները լճից դուրս են բերել 1971 թ. ծնված Հ. Թ.-ին և տեղափոխել թիվ 2 հանրային լողափի բուժկետ, որտեղ վերջինս ստացել է համապատասխան բուժօգնություն:

Այս խորագրի վերջին նյութերը