Լրահոս

16.11.2009 11:01


Վրաստանը որոշել է բացե՞լ «Վերին Լարսը»

Վրաստանը որոշել է բացե՞լ «Վերին Լարսը»

Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստում որոշվել է բացել «Վերին Լարս» հսկիչ անցագրային կետը։ Նիստին մասնակցել են այդ երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին և կառավարության անդամները։

Քննարկման ժամանակ Սահակաշվիլին հայտարարել է, որ երթևեկության վերականգնումը կմեծացնի Վրաստանի տարանցիկ շրջանների ազգաբնակչության հասույթը։

«Վրաստանը չպետք է կորցնի տարանցիկ լինելու իր կարգավիճակը, տարածաշրջանի երկրների համար՝ իր նշանակությունն ու ներուժը, և որ ամենակարևորն է՝ մեր երկիրն այդ ճանապարհի միջոցով Ռուսաստանով երրորդ երկրներ սեփական բեռների տարանցման հնարավորություն կստանա»,- ասել է Վրաստանի նախագահը։  

Անվտանգության խորհրդի քարտուղարն էլ հայտարարել է, որ «Վերին Լարսի» բացումը Վրաստանի համար վտանգ չի ներկայացնում։

«Փորձում ենք այնպես անել, որ պաշտպանված լինեն ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի շահերը։ Այս բանակցությունների առաջատար դերն ստանձնել է արտգործնախարարությունը»,- հայտարարել է Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը։

Ըստ «Regnum»-ի 

Այս խորագրի վերջին նյութերը