Լրահոս

01.08.2015 18:45


Ննջասենյակի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում

Ննջասենյակի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում

Օգոստոսի 1-ին ` ժամը 11.14-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի ննջասենյակի դուռը:

***
Օգոստոսի 1-ին ` ժամը 09.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են վարձակալած բնակարանի դուռը:

***
Օգոստոսի 1-ին ` ժամը 08.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ուլնեցի փողոցի 1-ին փակուղու թիվ 2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Այս խորագրի վերջին նյութերը