Լրահոս

01.12.2010 16:21


Սերգեյ Լավրով. «Նախկին սահմաններով Վրաստան այլևս չկա»

Ինչպես հաղորդում է «RIAN» գործակալությունը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Աստանայում ընթացող ԵԱՀԿ գագաթնաժողվի ժամանակ լրագրողներին հայտարարել է, որ Վրաստանը, Աբխազիան և Հարավային Օսիան իրավահավասար են մասնակցում Ռուսաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի, ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի միջնորդությամբ ընթացող Ժնևյան բանակցություններին, և որ նախկին սահմաներով Վրաստան այլևս գոյություն չունի։

Նախարարի խոսքերով՝ այն փաստը, որ Աբխազիան և Հարավային Օսիան բանակցային գործընթացում են, նշանակում է, որ նրանք անկախ պետություններ են։

-Վրաստանի՝ նախկին սահմաներով տարածքային ամբողջականության մասին խոսք անգամ լինել չի կարող,-նշել է Լավրովը։

Նա նաև հայտարարել է, թե Ռուսաստանը չի աջակցի ԵԱՀԿ-ում ընդունված այնպիսի փաստաթղթի, որտեղ կխոսվի «Վրաստանում առկա հակամարտության» մասին։

 

Այս խորագրի վերջին նյութերը