Լրահոս

02.08.2015 21:01


Լվովյան փողոցում խոտածածկ տարածք է այրվել

Լվովյան փողոցում խոտածածկ տարածք է այրվել

Օգոստոսի 2-ին, ժամը 18.57-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Լվովյան փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում խոտածածկ տարածք է այրվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Ժամը 19.42-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան:

Դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.56-ին, մարվել 20.17-ին: Այրվել է մոտ 3 հա բուսածածկույթ:

Այս խորագրի վերջին նյութերը