Լրահոս

03.08.2015 18:50


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 2-3-ին ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Մ.Մելքիյան փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում այրվել է 2000 քմ խոտածածկ տարածք, Նուբարաշենի խճուղում՝ 2200 քմ, Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում` 8000 քմ, Զաքարիա Քանաքեռցու փողոցի թիվ 157 հասցեում` 100 քմ, Ծարավ Աղբյուրի փողոցում՝ թիվ 34 երթուղայինի վերջնակետում` 600 քմ, Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում` 150 քմ, Ավանի գերեզմանատան մոտակայքում` 500 քմ:

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի գերեզմանատան տարածքում` 8 հա, Լուսակերտ գյուղում` 2.5 հա, Գառնի գյուղի տներից մեկում` 5000 քմ, Կարինիս գյուղի ՀԷԿ-ի մոտակայքւմ` 5000 քմ, Բալահովիտ գյուղում` գերեզմանատան մոտակայքում` 300 քմ, Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի թիվ 26 շենքի մոտակայքում` 3000 քմ, «Արփիմեդ» դեղագործական ձեռնարկության մոտակայքում` 200 քմ, Առինջ գյուղի գազալցակայանի մոտակայքում` 1 հա, քաղաքապետարանի մոտակայքում` 1800 քմ, Ձորաղբյուրի ամառանոցներում` 500 քմ, գյուղապետարանի մոտակայքում` 3000 քմ, Զորավան-Արագյուղ ավտոճանապարհին` 1 հա, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց 12/1 հասցեում գտնվող բնակելի տնակի մոտակայքում` 400 քմ, Մեծ Այրում գյուղում՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ՓԲԸ-ին պատկանող աշտարակի մոտակայքում` 6 հա, Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում` 4000 քմ հնձած ցորենի արտ, Էջմիածին քաղաքի Տերյան փողոցի մանկական հրապարակի մոտակայքում` 5000 քմ բուսածածկ տարածք, նույն փողոցի տներից մեկի մոտակայքում` 150 քմ բուսածածկ և 850 քմ խոտածածկ տարածք, էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 6-րդ կմ-ին` 3000 քմ, Ջրառատ գյուղում՝ «Արաքս» թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում` 6000 քմ, Արմավիր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 8 հասցեում` 200 քմ, Արարատի մարզի Այնթափ գյուղում` 5200 քմ խոտածածկ տարածք և 1000 քմ եղեգնուտ, Զանգակատուն գյուղի վերջնամասում` 30 հա, Նիզամի գյուղի 3-րդ փողոցում` 500 քմ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Խանջյան փողոցի մոտակայքում` 800 քմ, Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղի մոտակայքում` 4 հա, Շաղափ գյուղի գերեզմանատան մոտակայքում` 2 հա Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ինտերնատի մոտակայքում` 600 քմ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Քոթանյան փողոցում՝ հիվանդանոցի մոտակայքում` 300 քմ, Կարմրավոր եկեղեցու մոտակայքում` 1000 քմ, Աշտարակ քաղաքի Գրիգոր լուսավորիչ 5 հասցեի մոտակայքում` 800 քմ, նույն փողոցի Կույրերի միավորման մոտակայքում` 1000 քմ, Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ – Թալին հատվածում` 4500 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Լալայան փողոցի տներից մեկի մոտակայքում` 150 քմ, Տավուշի մարզի Աճարկույտ և Ներքին Ծաղկավան գյուղերի միջանկյալ հատվածում` 1000 քմ, Ոսկեպար-Իջևան ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին՝ սարի վրա` 1000 քմ,

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը