Լրահոս

03.08.2015 20:34


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 31-ից օգոստոսի 3-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 31-ից օգոստոսի 3-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 31-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 45 դեպքից բացահայտվել է 40-ը: Բացահայտվել է գողության` 12, խարդախության` 7, ապօրինի ծառահատման` 2, գույքի դիտավորությամբ ոչնչացման և յուրացման` 3-ական, շորթման և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության` 5-ական, խարդախության և յուրացման 1-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 45-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը