Լրահոս

03.08.2015 22:55


Բախվել են «ԿամԱԶ» ցեմենտատարը և «ՎԱԶ-2106»–ը

Բախվել են «ԿամԱԶ» ցեմենտատարը և «ՎԱԶ-2106»–ը

Օգոստոսի 3-ին, ժամը 17.48-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի հատվածում դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԿամԱԶ» (ցեմենտատար) մակնիշի 34 DO 652 (վարորդ՝ 1982 թ. ծնված Ա. Ս.) և «ՎԱԶ-2106» մակնիշի 34 PM 949 (վարորդ՝ 1990 թ. ծնված Մ. Հ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը: Վարորդ Մ. Հ.-ը և ուղևոր՝ 1988 թ. ծնված Ք. Հ.-ը հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը