Լրահոս

04.08.2015 07:48


Ուժեղ քամու հետևանքով տանիքներ են վնասվել

Ուժեղ քամու հետևանքով տանիքներ են վնասվել

Օգոստոսի 3-ին, ժամը 16.37-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում ուժեղ քամու հետևանքով վնասվել են 3 տան տանիքներ:

Դեպքի վայր է մեկնել Թալինի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ վնասվել են Հ. Գ.-ին պատկանող տան (12 քմ), Ս. Ն.-ին պատկանող տան (48 քմ) և Ա. Գ.-ին պատկանող տան (18 քմ) տանիքները, ինչպես նաև Ա. Ս.-ին և Ն. Ա.-ին պատկանող անասնագոմերի տանիքները (40 քմ և 12 քմ):

Վնասի չափերը ճշտելու նպատակով մարզպետարանում կստեղծվի հանձնաժողով:

Այս խորագրի վերջին նյութերը