Լրահոս

04.08.2015 09:53


Վանաձորում այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը

Վանաձորում այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը

Օգոստոսի 3-ին՝ ժամը 21.02-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ուսանողական և Շինարարների փողոցների խաչմերուկում այրվում է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.09-ին, մարվել՝ 21.12-ին: Այրվել է Ա. Ս.-ին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 36 SL 624 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Այս խորագրի վերջին նյութերը