Լրահոս

04.08.2015 08:15


Հրդեհ Նոր Հաճն քաղաքում

Հրդեհ Նոր Հաճն քաղաքում

Օգոստոսի 3-ին՝ ժամը 17.06-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի թիվ 33 շենքի մոտակայքում այրվում է ոչ բնակելի տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.54-ին, մարվել՝ 18.52-ին: Այրվել է փայտյա ինքնաշեն խորդանոց (18 քմ) և կենցաղային իրեր:

Այս խորագրի վերջին նյութերը