Լրահոս

16.11.2009 13:28


Իրանի առաջին տիկնոջ առաջին ելույթը

Իրանի առաջին տիկնոջ առաջին ելույթը

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կինը Հռոմում մասնակցել է,  ՄԱԿ գագաթաժողովին նախորդող, առաջին տիկինների խորհրդաժողովին։ Ազամ աս-Սադաթ Ֆարախիի ելույթը միջազգային լրատվամիջոցները որակել են սենսացիոն։ Մինչ այդ, միջազգային ուղևորությունների ժամանակ  նա գրեթե երբեք չի ուղեկցել իր ամուսնուն, առավել ևս ելույթ չի ունեցել լսարանի առաջ։ Միայն 2006թ. Ազամ աս-Սադաթ Ֆարախին ուղեկցել է Ահմադինեջադին, սակայն այն ժամանակ նա արգելել էր իրեն լուսանկարել և ոչ մի հայտարարություն չէր արել։ Հռոմում Իրանի առաջին տիկինը խոսել է սովյալ երեխաներին օգնելու մասին։ Նա ամբիոն չի բարձրացել և իր հայտարարությունն արել է տեղից։

«www.k2kapital.com»-ի

Այս խորագրի վերջին նյութերը