Լրահոս

16.11.2009 14:30


Ազգային ժողովում չընդունվեց

Ազգային ժողովում չընդունվեց

ՀՀ Ազգային ժողովի չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանում քվեարկությունների ժամանակ ձայների 71 դեմ, 25 կողմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժվեց պատգամավոր Լարիսա Ալավերդյանի ներկայացրած «2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։ Նշենք, որ այս նախագիծը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացության չէր արժանացել։

Նկատենք նաև, որ խորհրդարանում չի ընդունվել նաև պատգամավորներ Սամվել Բալասանյանի և Հակոբ Հակոբյանի ներկայացրած «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը