Լրահոս

06.08.2015 18:15


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 5-6-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի «Հաղթանակ» կամրջի տակ այրվել է 200 քմ, Իսակովի պողոտայում` 100 քմ, Հրազդանի կիրճում` 2200 քմ, Աշտարակի խճուղում` 200 քմ, Պռոշյան փողոցում` 500 քմ, Լեոի փողոցում` 20քմ, Գալշոյան փողոցում` 20 քմ, Սարկավագի փողոցում` 200 քմ, Ռուբինյանց փողոցում` 500 քմ, Մոլդովական փողոցում` 100 քմ, Դավիթաշեն կամրջի տակ` 1000 քմ, Նորագյուղ թաղամասում` 80 խոտածածկ տարածք:

Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում այրվել է 107 քմ, Աբովյան քաղաքում` 11 հա և 6070 քմ, , Առինջ գյուղում` 150 քմ, Բալահովիտ գյուղում` 1 հա, Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին` 5000 քմ, Զովունի գյուղում` 1 հա, Ներքին Պտղնի գյուղում՝ 40 քմ, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում` 1000 քմ, Վաղարշապատ-Շահումյան ավտոճանապարհին` 900 քմ, Էջմիածին-Շահումյան ավտոճանա¬պարհին` 1 հա, Էջմիածին-Ջրառատ ավտոճանա¬պարհին` 800 քմ: Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում` 2 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 2000 քմ, Քարաբերդ-Ձիթհանքով ավտոճանապարհին` 130 հա, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում` 2000 քմ, Ծաղկունք գյուղում` 6000 քմ, Զովառատ գյուղում` 1000 քմ, Սյունիքի մարզի Գորհայք գյուղում` 3 հա, Տեղ գյուղում` 70 քմ, Քարահունջ գյուղում` 60 քմ, Նորաշենիկ գյուղում` 5 հա, Տավուշի մարզի Սևքար գյուղում` 30 հա, Խաշթառակ գյուղում` 50 քմ, Ազատամուտ գյուղում` 1 հա, Բերդավան գյուղում` 80 քմ,Վարագավան-Ծաղկավան ավտոճանապարհին` 11 հա, Լոռու մարզի Սպիտակ-Երևան ավտոճանապարհին` 2 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը