Լրահոս

06.08.2015 14:10


Գավառում հայտնաբերվել է օձ

Գավառում հայտնաբերվել է օձ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 11.08-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Ազատամարտիկների փողոցի թիվ 4 հասցեում օձ է նկատվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Ա. Ս.-ին պատկանող տանը հայտնաբերել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը