Լրահոս

06.08.2015 19:25


Կողոպուտ Արաբկիրում. բացահայտ հափշտակել է պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի

Կողոպուտ Արաբկիրում. բացահայտ հափշտակել է պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի

Օգոստոսի 4-ին, ժամը 09.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1978 թ. ծնված Հասմիկ Վ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 09.00-ին, Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 12 շենքի շքամուտքում անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի` պատճառելով 170.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 5-ին, ժամը 11.50-ին, բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Ռոբերտ Շ.-ն և տվել խոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը