Լրահոս

06.08.2015 15:11


Պատահար Երևան-Գյումրի ճանապարհին. ուղևորը մահացել է

Պատահար Երևան-Գյումրի ճանապարհին. ուղևորը մահացել է

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 5-ին, ժամը 17.05-ի սահմաններում, «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 83-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ուղևորը` 1979 թ. ծնված Սամվել Ղազարյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը