Լրահոս

06.08.2015 22:57


Հայտնաբերվել են օձեր

Հայտնաբերվել են օձեր

Օգոստոսի 6-ին, ժամը 19.21-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Քոթանյան փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Թալինի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***
Օգոստոսի 6-ին, ժամը 19.03-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի անասնագոմում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները անասնագոմում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ (1.5 մ) և տեղափոխել անվտանգ տարածք:

***
Օգոստոսի 6-ին, ժամը 11.08-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Ազատամարտիկների փողոցի թիվ 4 հասցեում օձ է նկատվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Ա. Ս.-ին պատկանող տանը հայտնաբերել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը