Լրահոս

07.08.2015 23:16


Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով ձերբակալվածը «Յանուս» թատրոնի տնօրենն է

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով ձերբակալվածը «Յանուս» թատրոնի տնօրենն է

shamshyan.com–ը հայտնում է, որ ձերբակալված 20-ամյա Մուշեղ Մխիթարյանը ժամանակավորապես բնակվում է Նոր Նորք վարչական շրջանում, սակայն հաշվառված է Խարբերդ գյուղում: Վերջինս կասկածվում է օգոստոսի 5-ին Երևանի Մազմանյան փողոցի թիվ 5 շենքի բնակչուհի, «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանին առանձակի դաժանությամբ սպանելու մեջ:

Չի բացառվում, որ վաղը քննչական մարմինը միջնորդությամբ դիմի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը Մ.Մխիթարյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի:

Մ.Մխիթարյանը Յանուս թատրոնի տնօրենն է:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը