Լրահոս

16.11.2009 15:31


Հարություն Փամբուկյանը խորհրդարան էր եկել

Հարություն Փամբուկյանը խորհրդարան էր եկել

Երկարատև ընդմիջումից հետո այսօր խորհրդարան էր եկել Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Հարություն Փամբուկյանը։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում Հ. Փամբուկյանը չէր մասնակցել ԱԺ գրեթե ոչ մի քառօրյա նստաշրջանի։

ՀՀԿ-ական պատգամավորը, սակայն, որևէ օրենսդրական նախաձեռնության քվեարկության չմասնակցեց, այլ ընդամենը մասնակցեց քվեարկություններին և հեռացավ նիստերի դահլիճից։

Ի դեպ, խորհրդարան ոչ հաճախակի այցելող պատգամավորներից Սեյրան Սարոյանը ևս մասնակցում էր նոյեմբերի 16-19-ի նիստերի օրակարգի քվեարկություններին։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը