Լրահոս

11.08.2015 11:44


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 10-11-ին ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Շերամի փողոցի ջրանցքի մոտակայքում այրվել է 1200 քմ խոտածածկ տարածք, Դավիթ Բեկի փողոցում` «Տուն Կոմպլեքս» ՍՊԸ-ի մոտակայքում` 3000 քմ, Մամիկոնյանց փողոցի 47/1 շենքի մոտակայքում` 200 քմ, Երևան–Սևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում` 700 քմ, Արին Բերդի փողոցի 3 նրբանցքի թիվ 3 հասցեում գտնվող «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ի մոտակայքում ` 1500 քմ:

Արմավիրի մարզի Փարաքար գյուղում` օդանավակայանի խաչմերուկի մոտակայքում` 100 քմ, Սյունիքի մարզի Ակներ գյուղի գերեզմանատան մոտակայքում` 1 հա, Սյունիք-Սզնակ ավտոճանապարհին` 5 հա, Սյունիք գյուղի սովղոզի մոտակայքում` 2000 քմ, Կապան քաղաքի գերեզմանատան մոտակայքում` 5000 քմ, Բաղաբերդ թաղամասի հոգեբուժարանի մոտակայքում` 200 քմ, Գորիս գյուղի գերեզմանատան մոտակայքում` 300 քմ, Սյունիք գյուղի գերեզմանատանը` 5000 քմ, Մեղրի քաղաքի Փոքր թաղամասի գերեզմանատան մոտակայքում` 2000 քմ:

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Դարանի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Կոտայք» մարզադաշտի մոտակայքում` 1500 քմ, Մհուբ ջրամբարի մոտակայքում` 10 հա, Նոր Հաճն քաղաքի Պարգևաշեն թաղամասի գերեզմանատան մոտակայքում` 1000 քմ, Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 4 հանրակացարանի մոտակայքում` 600 քմ, Աբովյան–Ջրաբեր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին` 4 հա, Արգել-Քարաշամբ միջանկյալ տարածքում` 100 քմ, Առինջ գյուղում գտնվող Սուրբ Ստեփանոս եկեղեցու մոտակայքում` 4000 քմ, Նոր Գեղի գյուղի եկեղեցու մոտակայքում` 2 հա, Եղվարդ քաղաքում` «Բիլայնի» գրասենյակի մոտակայքում` 5000 քմ, Զորավան–Արագյուղի միջնամասում` 15 հա, Բալահովիտ գյուղում՝ 4000 քմ:

Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղի գերեզմանատանը` 1.6 հա, Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում` 300 քմ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում` 600 քմ, Բազմաղբյուր գյուղի վերջնամասում` 5 հա, Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում` 5000 քմ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են:

Այս խորագրի վերջին նյութերը