Լրահոս

16.11.2009 16:39


Հոգեբան. «Որքան հասկանում եմ, դա իշխանությունների հետ համագործակցության առաջարկություն է»

-Ես տեքստին մանրամասնորեն ծանոթ չեմ. ընդամենը ծանոթ եմ ելույթի մասին կարծիքներին։ Խոր վերլուծության համար իհարկե լավ կլիներ, որ ծանոթ լինեի տեքստին։ Որքան ես հասկացա, իրեն շատ բնորոշ վարք է դրսևորում, այսինքն՝ ըստ կոնյունկտուրայի՝ նա հիմա այն իշխանությունների հետ, ում ինքն ինչ ասես, ասում էր, պատրաստ է համագործակցել, եթե իր շահերից է բխում։ Որքան հասկանում եմ, դա իշխանությունների հետ համագործակցության առաջարկություն է, որովհետև իրենք գնահատում են, որ այս պահին այլևս չեն կարող իրենց կորցրած հնարավորությունը վերադարձնել և այլ մարտավարությամբ են սկսում գործել,- մեկնաբանելով ՀԱԿ ակտիվի ժողովում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը՝ «7օր»-ին ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը