Լրահոս

17.08.2015 15:54


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 14-ից 17-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 14-ից 17-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 14-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 39 դեպքից բացահայտվել է 31-ը, խարդախության 6 դեպքից` 5-ը: Բացահայտվել է գողության` 15, մաքսանենգության` 2, հարկերից խուսափելու, խուլիգանության և կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության 1 և խարդախության 2 դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 47-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը