Լրահոս

21.08.2015 21:06


Բավրա-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ

Բավրա-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ

Օգոստոսի 21-ին, ժամը 16.38-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բավրա-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Գյումրի-Բավրա հատվածի 22-րդ կմ-ում «Օպել Վեկտռա» մակնիշի 34 EZ 884 պ/հ (վարորդ` 1986 թ. ծնված Հ. Թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորակը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը, ուղևորներ` 1990 Թ. ծնված Ա. Հ.-ը և 1987 թ. ծնված Գ. Ա.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գյումրի քաղաքի ԲԿ:

Բժիշկները ուղևորների առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ վարորդի առողջական վիճակը՝ միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Այս խորագրի վերջին նյութերը