Լրահոս

24.09.2010 10:48


Երեք «SIM» քարտ՝ մեկ հեռախոսում

Երեք «SIM» քարտ՝ մեկ հեռախոսում

Մարդը քմահաճ էակ է, և նրան միշտ որևէ բան բավարար չէ։ Ոչ վաղ անցյալում մենք ինչ-որ կերպ կարողանում էինք ապրել առանց հեռախոսների և չէինք բողոքում դժվար կյանքից։ Բայց երբ բջջային կապը հասանելի դարձավ, շատերը սկսեցին քայլել երկու հեռախոսով։ Դա այնքան էլ վատ չէ, եթե իսկապես անհրաժեշտ է։ Բայց եթե դա նույնիսկ ինչ-որ քմահաճույք է, դրանում նույնպես սարսափելի բան չկա։ Իսկ հետո եկավ իսկապես սողոմոնյան լուծման շրջանը՝  բջջային հեռախոսներ երկու «SIM» քարտով։

Ինչպես հաղորդում է «3dnews.ru»-ն, շարունակվում են բարի ավանդույթները, և «Spreadtrum» ընկերությունը նոր արտադրանք է պատրաստում՝ SC6600L7 չիպը, որը կապահովի ոչ թե երկու, այլ միաժամանակ երեք SIM-քարտերի աշխատանքը։ Սա գործունյա մարդկանց կարող է օգնել, որ հասանելի լինեն միանգամից մի քանի համարներով։  Այն կարող է նաև օգտակար լինել այն քմահաճների համար, ովքեր ունեն մեկ «պաշտոնական» հեռախոսահամար, մեկ «գաղտնի» համար, որը գիտի «սահմանափակ թվով անձանց» նեղ շրջանակը միայն, հիմա  էլ արդեն՝ մեկ ուրիշ «ամենագաղտնի» համար, որի մասին ընդհանրապես ոչ ոք չգիտի՝ անգամ համարի տերը։  Կատակը մի կողմ թողած նշենք, որ «Spreadtrum» ընկերությունն ամբողջ աշխարհում հայտնի մի քանի խոշոր բջջային հեռախոս արտադրող ընկերություններին արդեն ծանուցել է իր նոր մտահաղացման մասին, սակայն դեռ հայտնի չէ, թե ով է արձագանքել նոր նախաձեռնությանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը