Լրահոս

23.08.2015 09:56


«ՎԱԶ-2107»–ը բախվել է ճանապարհին կայանված «ԶԻԼ»–ին (տեղափոխել է գարեջուր)

«ՎԱԶ-2107»–ը բախվել է ճանապարհին կայանված «ԶԻԼ»–ին (տեղափոխել է գարեջուր)

Օգոստոսի 23-ին, ժամը 03.45-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Վահագնի թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհին կայանված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին (տեղափոխել է գարեջուր):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս է բերվել անձը չպարզված մոտ 40 տ. տղամարդ (ուղևոր), ով «Արմենիա» ՀԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Ըստ ականատեսների՝ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հեռացել է դեպքի վայրից, իսկ «Զիլ» մակնիշի բեռնատարի վարորդը բացակայում է:

Այս խորագրի վերջին նյութերը