Լրահոս

23.08.2015 13:34


«Դալմա Գարդեն Մոլ»–ի մոտ բախվել են «Մազդա»–ն, «Լեքսուս»–ը և թիվ 33 երթուղին սպասարկող ավտոբուսը

«Դալմա Գարդեն Մոլ»–ի մոտ բախվել են «Մազդա»–ն, «Լեքսուս»–ը և  թիվ 33 երթուղին սպասարկող ավտոբուսը

Օգոստոսի 23-ին, ժամը 12.06-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ, բախվել են «Մազդա» մակնիշի 34 PQ 863 պ/հ (վարորդ` Ա. Հ.), «Լեքսուս» մակնիշի 88 QQ 088 պ/հ (վարորդ` Ռ. Ա.) ավտոմեքենաները և թիվ 33 երթուղին սպասարկող «Հիգեր» մակնիշի 4632S պ/հ ավտոբուսը (վարորդ Ա. Մ.):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 2011 թ. ծնված Ն. Հ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել է «Սբ. Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը