Լրահոս

24.08.2015 12:32


Հրդեհ Պուշկինո գյուղի տներից մեկում

Հրդեհ Պուշկինո գյուղի տներից մեկում

Օգոստոսի 24-ին, ժամը 06.43-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պուշկինո գյուղի թիվ 177 տանը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Պուշկինո գյուղի 2-րդ փողոցի Հ. Կ.-ին պատկանող թիվ 177 տանը (1 հարկանի):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.12-ին, մարվել՝ 07.35-ին: Այրվել է մոտ 0, 1 խմ տախտակ:

Հրշեջ-փրկարարները տանը հայտնաբերել են 1955 թ. ծնված Հ. Կ.-ի այրված դին:

Այս խորագրի վերջին նյութերը