Լրահոս

24.09.2010 11:00


Հրդեհներ

Սեպտեմբերի 23-ին ահազանգեր են ստացվել հանրապետության մի շարք մարզերի խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես' Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի մերձակայքում գտնվող «Կենդանիների աշխարհ» ՍՊԸ տարածքում այրվել է 400 հա խոտ, Արագածոտնի մարզի' Արուճ գյուղին հարակից տարածքում' 3000 քմ. խոտ, Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին հարակից տարածքում' 2000 քմ. խոտ, Կոտայքի մարզի Բջնի գյուղի վերին գերեզմանատանը հարակից տարածքում' 4 հա մակերեսով խոտ:

 Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են եւ մարվել:

* * *

Նույն օրը Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 21.50-ին հրդեհ է բռնկվել Գյումրիի Սախարովի հրապարակին հարակից տարածքում կայանած ավտոմեքենայում:

Ժամը 21.51-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.08-ին, մարվել' ժամը 22.12-ին:

Տեղում պարզվել է, որ, դեռևս չպարզված հանգամանքներում, "Մերսեդես" մակնիշի 18 ԼՕ 757 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է երկաթբետոնե հենա­սյանը, ինչի հետևանքով սրահում այրվել է ցուցչի վահանակը: Վարորդը' 1984 թ. ծնված Հովհաննես Սիմոնյանը, ստացել է թեթև մարմնական վնասվածք և տեղափոխվել Գյումրիի  հիվանդանոց, որտեղ, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել:                                                                                                                                                            

* * *

Սեպտեմբերի 24-ին, ժամը 04.15-ին Արաբկիրի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի 49/2 հասցեին հարակից տարածքում:

Ժամը 04.15-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.32-ին, մարվել' ժամը 04.46-ին:

Ամբողջությամբ այրվել է չգործող սննդի կրպակ: Հրդեհի հետևանքով 1957 թ. ծնված Գագիկ Բալաբեկյանը ստացել է դաստակների թեթև այրվածքներ և շտապօգնության միջոցով տեղափոխվել Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:

Ըստ բժիշկների' տուժածի վիճակը գնահատվել է բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը