Լրահոս

28.08.2015 21:37


Հայտնաբերվել են օձեր

Հայտնաբերվել են օձեր

Օգոստոսի 28-ին, ժամը 16.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 70/23 հասցեում գտնվող «Նոր Գինդ» ՍՊԸ-ի տարածքում օձ են բռնել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Օգոստոսի 28-ին, ժամը 18.31-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Հրանտ Մաթևոսյան փողոցի թիվ 14 տան դիմաց նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը