Լրահոս

07.09.2015 08:41


Ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում

Ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 03.10-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհի 19-րդ կմ-ի հարակից տարածքում:

Հրշեջ-փրկարարները ցեխակույտից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի 87 AL 088 պետհամարանիշով (վարորդ Ս. Զ.) ավտոմեքենան:

***

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 02.29-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան քաղաքի Կառնուտի ջրամբարի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ցեխակույտից դուրս են բերել «ԳԱԶ-3110» մակնիշի 35 OD 893 պետհամարանիշով (վարորդ Է. Ղ.) ավտոմեքենան:

***

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 00.14-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ-Թթու ջուր ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ցեխակույտից դուրս են բերել «ԳԱԶ-24» մակնիշի 34 ZV 339 պ/հ ավտոմեքենան (վարորդ`Խ. Ղ.):

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 20.42-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակի ձորի տարածքում 2 ավտոմեքենա արգելափակվել է ցեխակույտում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ցեխակույտից դուրս են բերել «Տոյոտա Կորոլա» 77 NR 777 պ/հ (վարորդ` Ն. Դ.) և «ՎԱԶ-21099» 35 TO 818 պ/հ (վարորդ` Ա. Ո.) ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը