Լրահոս

07.09.2015 13:07


Ավտովթարի հետևանքով զոհվել է 3 զինծառայող

Ավտովթարի հետևանքով զոհվել է 3 զինծառայող

Ինչպես ՏԿԱԻՆ–ից հայտնել էին, որ սեպտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բենզալցակայանի մոտ ավտովթար է եղել, որի հետևանքով վարորդ՝ 1985 թ. ծնված Ս. Գ.-ն, ուղևորներ` 1987 թ. ծնված Հ. Մ.-ն, 1977 թ. ծնված Գ. Ս.-ն և 1977 թ. ծնված Գ. Վ.-ն ստացել են մարմնական վնասվածքներ և հոսպիտալացավել Վարդենիսի զինվորական կայազորային հոսպիտալ:

Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Հոսպիտալացման ճանապարհին մահացել է 1986 թ. ծնված Տ. Ս.-ն, իսկ սեպտեմբերի 6-ին՝ հոսպիտալ տեղափոխված 1977 թ. ծնված Գ. Ս.-ն և 1977 թ. ծնված Գ. Վ.-ն։

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվական վարչությունից «Ռազմինֆո»–ի հետ զրույցում նշել են, որ մահացածները զինվորականներ են։

Այս խորագրի վերջին նյութերը