Լրահոս

07.09.2015 18:51


«Էրեբունի» ԲԿ-ի մոտակայքում այրվել է 700 քմ խոտածածկ տարածք

«Էրեբունի» ԲԿ-ի մոտակայքում այրվել է 700 քմ խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 6-7-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Ռուբինյանց փողոցում այրվել է 50 քմ, «Էրեբունի» ԲԿ-ի մոտակայքում` 700 քմ խոտածածկ տարածք, Ռ. Մելիքյան փողոցում՝ եկեղեցու մոտակայքում` 300 քմ:

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում այրվել է 5000 քմ, է Երևան-Սևան ավտոճանապարհին` 200 քմ, Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին` 1500 քմ, Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղում` 6 հա, Ոսկեվազ գյուղում` 1 հա, Վարդաբլուր գյուղում` 5000 քմ, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում` 400 քմ, Գետափ-Մարտունի ավտոճանապարհին` 250 քմ, Լոռու մարզի Կաթնաջուր գուղում` 2 քմ, Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում` 1 հա խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը