Լրահոս

08.09.2015 10:13


Շղթայական ավտովթար Մրգավան գյուղում

Շղթայական ավտովթար Մրգավան գյուղում

Սեպտեմբերի 8-ին, ժամը 00.24-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մրգավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԲՄՎ» մակնիշի (վարորդ` 1978 թ. ծնված Գ. Ա.) 34 TQ 060 , «ՎԱԶ 21099» մակնիշի (վարորդ` 1982 թ. ծնված Ա. Ս.) 77 UT 444 , «ՎԱԶ 2109» մակնիշի (վարորդ` 1975 թ. ծնված Ե. Ս.) 34 LM 500 պետհամարանիշներով և «Տոյոտա Քեմրի» մակնիշի (վարորդ` 1991 թ. ծնված Խ. Հ.) առանց պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա. Ս.-ը հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, այնուհետև՝ «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները անջատել են ավտոմեքենաների մարտկոցները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը