Լրահոս

08.09.2015 11:16


Այրվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա

Այրվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա

Սեպտեմբերի 8-ին, ժամը 03.15-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում` «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում, այրվում է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.29-ին, մարվել` 03.45-ին:

Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի թիվ 96/1 հասցեի մոտակայքում մասամբ այրվել է «Մերսեդես-սպրինտեր» մակնիշի 60 RO 009 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ 1973 թ. ծնված Ա. Ս.) սրահը:

Այս խորագրի վերջին նյութերը