Լրահոս

08.09.2015 12:18


Թիվ 159 ավագ դպրոցի մոտակայքում այրվել է 300 քմ խոտածածկ տարածք

Թիվ 159 ավագ դպրոցի մոտակայքում այրվել է 300 քմ խոտածածկ տարածք

Սեպտեմբերի 7-8-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Գալշոյան-Միկոյան փողոցների խաչմերուկում` թիվ 159 ավագ դպրոցի մոտակայքում` այրվել է 300 քմ խոտածածկ տարածք:

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 33 շենքի մոտակայքում` 300 քմ, Ջրվեժ գյուղի ամառանոցների 3-րդ փողոցի տներից մեկին հարակից տարածքում` 1000 քմ, Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի ամարանոցներում` 1500 քմ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարնեը մեկուսացրել և մարել են:

Այս խորագրի վերջին նյութերը