Լրահոս

09.09.2015 09:04


Գիշերը մնացել է վերելակում

Գիշերը մնացել է վերելակում

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 05.49-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 7/2 շենքի հոսանքազրկման հետևանքով քաղաքացին մնացել է վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները մասնագետի հետ համատեղ քաղաքացուն դուրս են բերել վերելակից:

***

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 19.43-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 60 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 1990 թ. ծնված Լ. Ա.-ին դուրս են բերել վերելակից:

***

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13.30-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 39/9 շենքի 2-րդ մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 1962 թ. ծնված Ն. Մ.-ին դուրս են բերել վերելակից:

Այս խորագրի վերջին նյութերը