Լրահոս

09.09.2015 08:25


Հայտնաբերվել են օձեր

Հայտնաբերվել են օձեր

Սեպտեմբերի 8-ին, ժամը 21.41-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցի տներից մեկում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Սեպտեմբերի 8-ին, ժամը 17.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող խորդանոցում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը:

Հրշեջ-փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Սեպտեմբերի 8-ին, ժամը 20.12-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի 107 թաղամասի տներից մեկում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները բռնել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը