Աշխարհ

10.09.2015 10:30


Սթոլթենբերգը մտահոգված է Սիրիայում ՌԴ ռազմական ներկայության մեծացման մասին լուրերով

Սթոլթենբերգը մտահոգված է Սիրիայում ՌԴ ռազմական ներկայության մեծացման մասին լուրերով

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ մտահոգված է Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության մեծացման մասին տեղեկատվությամբ։ Այս մասին գրում է «Reuters»–ը։

«Դա չի նպաստի հակամարտության լուծմանը»,–ասել է Սթոլթենբերգը։

Միևնույն ժամանակ, նա նկատել է, որ հարկավոր է աջակցել սիրիական հակամարտությունը քաղաքական ճանապարհով լուծելու համար ձեռնարկվող բոլոր ջանքերը։

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերում «Reuters»–ի աղբյուրը հաղորդել էր, որ ՌԴ–ն երկու դեսանտային նավ և լրացուցիչ օդանավ է ուղարկել Սիրիա։

Զինվորականների խոսքերով՝ վերջին օրերին Սիրիայում ռուսական փոքրաքանակ ծովային հետևակայիններ են տեղակայվել։ Զինվորականները չգիտեն ՌԴ զինված ուժերի հետապնդած նպատակները Սիրիայում։

Վարկածներից մեկի համաձայն՝ ռուսական ուժերը պատրաստվում են սիրիական կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող նավահանգստային Լաթաքիա քաղաքի մոտ վայրէջքագոտի ստեղծել։

Թեև Կրեմլից հայտնել են, որ ՌԴ–ն աջակցություն է ցուցաբերում Սիրիային, բայց հրաժարվել են հստակեցնել Դամասկոսին տրվող օգնության բնույթի հնարավոր փոփոխությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը