Լրահոս

11.09.2015 10:12


Հրդեհ է բռնկվել Դսեղ գյուղի անասնագոմում

Հրդեհ է բռնկվել Դսեղ գյուղի անասնագոմում

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 23.58-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Դսեղ գյուղի թիվ 3 տանը հարակից անասնագոմում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՄՓՎ ՕԽ-ն:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դսեղ գյուղի 5-րդ փողոցի թիվ 36 տանը հարակից անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.05-ին, մարվել` 05.37-ին: Այրվել են կուտակված անասնակեր (մոտ 300 հակ) և անասնագոմի տանիքն՝ ամբողջությամբ (մոտ 40 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը