Լրահոս

11.09.2015 10:53


Թասիկ գյուղում կորած քաղաքացին վերադարձել է տուն

Թասիկ գյուղում կորած քաղաքացին վերադարձել է տուն

Սեպտեմբերի 11-ին, ժամը 09.15-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Թասիկ գյուղում անհայտ կորած բնակիչ` 1981 թ. ծնված Մ. Ղ.-ը սեպտեմբերի 10-ին, ժամը 23.30-ին վերադարձել է տուն:

Հիշեցնենք, սեպտեմբերի 10-ին, ժամը 10.00-ին վերսկսվել էին Թասի գյուղի բնակչի որոնողական աշխատանքները:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների և տեղի բնակիչների հետ համատեղ իրականացրել էին Մ.Ղ.-ի որոնողափրկարարական աշխատանքներ, որոնք ժամը 15.55-ին դադարեցվել էին:

Սեպտեմբերի 9-ին ևս որոնողափրկարարական աշխատանքներ էին իրականացվել:

Սեպտեմբերի 8-ին Մ. Ղ.-ը նախիրը տարել էր Թանահատ գյուղին հարակից արոտավայր և չէր վերադարձել, նրա մասին որևէ տեղեկատվություն չկար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը