Լրահոս

11.09.2015 12:26


Մեկ տարում Հայաստանում գրանցվել է 117 երկրաշարժ

Մեկ տարում Հայաստանում գրանցվել է 117 երկրաշարժ

ՀՀ ՏԿԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանն այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ այժմ Հայաստանում ուժեղ երկրաշարժերի, անոմալ երևույթների կանխատեսումներ չկան: Իսկ ընդհանուր առմամբ՝ 2015թ. Հայաստանում գրանցվել է 117 երկրաշարժ, որոնցից միայն 5-ն է զգացվել:

Նա նշել է, որ 9 սեյսմիկ ցնցում գրանցվել է տարածաշրջանում, որոնք ազդեցություն են ունեցել ՀՀ-ի վրա՝ 3-5 բալ ուժգնությամբ: Դրան են գումարվում 5 ցնցումները, որոնց էպիկենտրոնները եղել են մեր երկրի տարածքում և որոնց ուժգնությունը չի գերազանցել 5 բալը.

–2015թ. 1-ից մինչ օրս ՀՀ-ում, ԼՂՀ-ում, Թուքիայում, Իրանում, Ադրբեջանում և Վրաստանում գրանցել է 644 երկրաշարժ: Դրանցից 267-ը՝ Թուրքիայում, 159-ը` Իրանում, 50-ը` Վրաստանում, 3-ը Ռուսատանի հարավային հատվածում, 47-ը` Ադրբեջանում:

Ինչ վերաբերում է սեպտեմբերի 4-ին Ադրբեջանում գրանցված երկրաշարժին, որը զգացվել էր նաև Հայաստանում ու ԼՂՀ–ում, Հ. Պետրոսյանի խոսքով, նման ուժի երկարաշարժ վերջին անգամ եղել էր 1999թ.:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը