Լրահոս

11.09.2015 20:02


Վթարային ջրանջատում Նոր Նորքում, Ավանում, Նորք-Մարաշում և Էրեբունիում

Վթարային ջրանջատում Նոր Նորքում, Ավանում, Նորք-Մարաշում և Էրեբունիում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Կաթնաղբյուր-Երեւան ջրատարի վրա առաջացած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 15-ին ժամը 9.00-ից մինչև սեպտեմբերի 16-ը ժամը 21.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

  1. Նոր Նորք վարչական շրջանի՝ 4-րդ, 5-րդ և 8-րդ զանգվածների, Մոլդովական 27, Բագրևանդ 1 համարների, Բագրևանդ, Մայակ ու Բանավան թաղամասերի, Ջրվեժ գյուղի,
  2. Ավան վարչական շրջանի՝ Դուրյան թաղամասի 32, 33, 34, 38, 39, Չարենց թաղամասի 12 համարների:

Նույն վթարի պատճառով սեպտեմբերի 15-ին և 16-ին ժամը 12.00-18.00 կդադարեցվի Նոր Նորքի 1-ին, 2-րդ զանգվածների, Նորք-Մարաշ վարչական շրջանի, Էրեբունի վարչական շրջանի՝ Սարի Թաղի 3-ից 28 և Դավիթ Բեկի փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր»

Այս խորագրի վերջին նյութերը